The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
© WWF Armenia
Ինչո՞ւ է կարևոր էկոլոգիական միջանցքների ստեղծումը
Ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում, այնպես ել Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքները (ԲՀՊՏ) միմյանց հետ պետք է կապված լինեն էկոլոգիական միջանցքներով, որոնք ապահովում են կենդանիների անվտանգ տեխաշարժը մեկ ԲՀՊՏ-ից դեպի մյուսը: ԲՀՊՏ-ներն իրար հետ կապվելով էկոլոգիական միջանցքներով՝ ձևավորում են երկրի էկոլոգիական ցանցը:
Այս նպատակով 2015թ. մեկնարկել է «Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագիրը: Այն իրականացվել է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) և ՀՀ բնապահպանության նախարարության (այժմ՝ շրջակա միջավայրի) ջանքերով, ֆինանսավորվել՝ Գերմանիայի կառավարության կողմից՝ KfW Զարգացման բանկի միջոցով:
Հինգ տարիների ընթացքում հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել 3 մարզի՝ Արարատի, Սյունիքի և Վայոց ձորի 30 գյուղական բնակավայրերում՝ կենտրոնացնելով տեղի բնակչության ուշադրությունը բնապահպանական խնդիրների նկատմամբ։ 10 բնակավայրերում սկսեցին իրականացվել երկարաժամկետ՝ 5-10 տարիների, պահպանության միջոցառումներ համայնքի մասնակցությամբ, որոնք կավարտվեն 2025-2028թ.։
Աշխատանքների նախնական փուլում իրականացվել է կովկասյան ընձառյուծի, հայկական մուֆլոնի, բեզոարյան այծի և գորշ արջի ապրելավայրերի քարտեզագրում և կենդանիների քանակի գույքագրում: Այնուհետև էկոմիջանցքի ծրագրի ներքո թիրախային համայնքների կողմից ստեղծվել են համայնքային բնապահպանական տարածքներ՝ մոտ 37 000 հա ընդհանուր մակերսով, համայնքներում ընտրվել է 12 խնամակալ, որոնք զբաղվում են վայրի կենդանիների մշտադիտարկման աշխատանքներով և պահպանությամբ: Նրանք անցել են հատուկ վերապատրաստում, միաժամանակ նրանց տրամադրվել են համապատասխան ամենագնացներ, սարքավորումներ, համազգեստ և անհրաժեշտ այլ իրեր: Բացի այդ, աշխատակիցների համար ստեղծվել են գրասենյակային պայմաններ:

«Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» ծրագիրը հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 30 գյուղական բնակավայրի բնակչի:
Համայնքներին տրամադրվել են փոքր դրամաշնորհներ, որոնք հնարավորություն են տվել համայնքներում լուծելու այնպիսի սոցիալ-տնտեսական խնդիրներ, ինչպիսիք են՝ ճանապարհների բարեկարգումը, ջրագծերի անցկացումը, արտաքին լուսավորության ապահովումը և այլն։

Համայնքային զարգացման ծրագրեր
Թիրախային գյուղերում իրականացվել են համայնքային զարգացման մի շարք ծրագրեր։ Դրանցից են՝
-
արտաքին լուսավորություն Խաչիկ գյուղում
-
գյուղատնտեսական տեխնիկա Խաչիկ և Արենի գյուղերի համար, ներառյալ 3 տրակտոր, խոտհնձիչ, մամլիչ և այլն
-
Խաչիկ, Արենի, Զանգակատուն գյուղերի արոտներում տեղադրվել են խմոցներ ընտանի կենդանիների համար
-
Արտավան գյուղում ԳԷՀ/ՄԱԿԶԾ փոքր դրամաշնորների ծրագրի համաֆինանսավորմամբ անց է կացվել գյուղի արտաքին լուսավորություն, տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ գյուղի բոլոր հիմնական բնակիչների տներում
-
Արտավան գյուղում ԳԷՀ/ՄԱԿԶԾ փոքր դրամաշնորների ծրագրի համաֆինանսավորմամբ կառուցվել է ոռոգման համակարգ
-
Խաչիկ գյուղի հեռավոր արոտներում տեղադրվել է վագոն տնակ՝ հովիվների համար և այլն։
Մշակվել է գործողությունների ծրագիր Խաչիկ և Արտավան գյուղերի hարակից անտառների պահպանման և վերականգնման համար:
© WWF Armenia
Արդյունքում
Աշխատանքների արդյունքում ստեղծվել են անվտանգ միջանցքներ կենդանիների տեղաշարժի համար, ինչի շնորհիվ էականորեն ավելացել է ընձառյուծների, բեզոարյան այծերի, գորշ արջերի քլխաքանակը։
Փաստացի ծրագիրը նպաստել է կենսաբազմազանության պահպանությանը և հողերի կայուն օգտագործմանը՝ առանց նվազեցնելու տեղի գյուղական բնակչության եկամուտները:
Էկոլոգիական միջանցքների ստեղծումը լիովին ծառայել է իր նպատակին: Դրա վառ ապացույցն է թիրախային կենդանատեսակների գլխաքանակի ավելացումը:
Օրինակ, այդ տարածքներում՝

ընձառյուծի քանակը 2010թ. եղել է 0, իսկ 2019թ.-ին՝ 2
-
բեզոարյան այծերի քանակը 2010թ. եղել է 400, իսկ 2019թ.՝ 1200։
Դուք կարող եք աջակցել մեր ծրագրերին
Նվիրաբերել