The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Բնության հատուկ պահպանվող տարածքներում, նաև այն վայրերում, որոնք աչքի են ընկնում յուրօրինակ կենսաբազմազանությամբ, կա էկոտուրիզմը զարգացնելու հնարավորություն:
Այսպես կմեղմվեն համայնքների տնտեսական խնդիրները, որոնք շղթայված են բնության պահպանության հետ: Էկոտուրիզմի զարգացման համար անհրաժեշտ են զարգացած տուրիստական ենթակառուցվածքներ, մասնավորապես՝ երթուղիներ, քայլարշավային արահետներ, ցուցանակներ, դիտակետեր, կամուրջներ և այլն, որոնք կարևոր ուղենիշ են զբոսաշրջիկների համար: Այս նպատակով WWF Հայաստանը հանձն առավ կամավորների օգնությամբ որոշակիորեն լուծում տալ խնդրին՝ կյանքի կոչելով «Բարև Թրեյլզ» ծրագիրը:
Այն իրականացվում է Վեսսեր հիմնադրամի, WWF Հայաստանի և «Արահետներ հանուն փոփոխության» ՀԿ-ի համագործակցության արդյունքում: Ծրագրի շնորհիվ շուրջ 150 կամավոր արդեն իսկ այցելել է Հայաստան և աշխատել բնության հատուկ պահպանվող տարածքներում:
Կամավորների աջակցությամբ քայլարշավային և հեծանվային արահետներ են ստեղծվել պլանավորված «Տաթև» ազգային պարկի տարածքում, «Արփա» պահպանվող լանդշաֆտում, Գնդեվազ բնակավայրում, որը հարակից է «Հերհեր» ու «Ջերմուկի անտառային» պետական արգելավայրերին, ինչպես նաև Լոռվա մարզի Դսեղի համայնքի հարակից անտառներում, որը նվիրված էր Հ. Թումանյանի 150-ամյակին:
Նրանք տեղադրել են ցուցանակներ, կենսաբազմազանությունը և պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող տեղեկատվական վահանակներ, կատարել են քայլարշավային և հեծանվային երթուղիների բարեկարգման աշխատանքներ, կառուցել են դիտակետեր, կամուրջներ և այլն։
Բացի այդ, արահետները քարտեզագրվել են GPS սարքերով, պատրաստվել և շահառուների շրջանում տարածվել են արահետների քարտեզներ, տեղեկատվական նյութեր: Միաժամանակ կամավորներն այցելել են տեսարժան վայրեր Հայաստանում և ծանոթացել երկրի բնական և մշակութային ժառանգության հետ։ Ծրագրի շրջանակում ճանաչողական այցեր են կազմակերպվել տուր-օպերատորների և լրատվամիջոցների համար, ինչպես նաև ստեղծվել է www.barevtrails.am վեբ-կայքը:
Համայնքները, որտեղ ապրել են կամավորները, զարգացրել են իրենց հյուրատնային բիզնեսը, կուտակել զբոսաշրջիկների հետ աշխատելու մեծ փորձ։