The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Ջուրը մեր մոլորակի ամենաթանկ ռեսուրսն է, որի պահպանությունը կենսական նշանակություն ունի մարդկության, բուսական և կենդանական աշխարհի համար:
Քաղցրահամ ջրի սակավությունը համաշխարհային խնդիր է: Քաղցրահամ ջրային պաշարների հիմնական աղբյուրներն են գետերը, լճերը և ճահիճները: Քաղցրահամ ջրային պաշարների շուրջ մեկ երրորդը կենտրոնացած է Հարավային Ամերիկայում, չորրորդ մասը՝ Ասիայում, իսկ հետխորհրդային երկրները կազմում են մի փոքր ավելի՝ 20%-ը: Եվ միայն մոտ 2%-ը կենտրոնացած է Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: Երկրագնդի բնակչության թիվն օրեցօր աճում է, և դրան զուգահեռ աճում է ջրի պահանջարկը: Օրինակ՝ Եվրոպան կազմում է աշխարհի բնակչության 20% -ը, մինչդեռ ջրային պաշարներն ընդամենը 7% են:
Քաղցրահամ ջրի սակավությանը նպաստել են ոչ միայն բնական գործոններն, այլև մարդու գործունեությունը, որը հանգեցրել է ոչ միայն ջրային պաշարների կրճատմանն, այլև որակի վատթարացմանը: Որքան շատ է աղտոտված շրջակա միջավայրն, նույնքան աղտոտված են ջրային պաշարները: Էկոլոգիական խնդիրները փոխկապակցված են՝ ջրային գործոնի առկայությունն ուղղակիորեն կապված է նաև կենդանական աշխարհի շատ տեսակների գոյության հետ:
Հայաստանը զբաղեցնելով 29,743 քառ. կմ տարածք՝ ունի քաղցրահամ ջրերի մեծ պաշար: Մակերևույթով հոսող ջուրը 2018 թ-ին կազմել է ընդհանուր ջրային պաշարի կեսից ավելին: Չնայած բնությունը շռայլ է գտնվել մեր նկատմամբ, այդուհանդերձ դրա պահպանության և ջրի անխնա օգտագործման հետևանքով տարեց տարի կորցնում ենք ջրի զգալի քանակություն:
Ջրի ներկայիս սպառման պայմաններում Հայաստանի ջրային ռեսուրսները բավարար են ներքին կարիքների համար: Նշենք, որ օգտագործվող ջրի մոտ 80%-ից ավելին ուղղվում է ոռոգմանը և միայն 5-6%-ն է օգտագործվում խմելու և կենցաղային նպատակներով:
Ըստ որոշ փորձագիտական գնահատականների` մինչև 2050 թ.-ը Հայաստանի ջրային պաշարները կնվազեն 20-25%-ով՝ կապված կլիմայի փոփոխության և տեղումների նվազման հետ:
Ինչ վերաբերում է կլիմայական գործոնի ուղղակի ազդեցությանը, ապա ներկա դրությամբ մասնագետներն արդեն արձանագրել են ավելի քան 1 աստիճանով ջերմաստիճանի բարձրացում, ինչն անհետևանք չի եղել մակերևույթային ջրերի համար: Կլիմայի փոփոխության հետևանքով գետային ավազանները դարձել են սակավաջուր, որոշ վտակներ՝ նույնիսկ չորացել են:
Պատկերն այլ է գերխոնավ տարածքների մասով: Բնապահպանական հաշվարկները ցույց են տալիս, որ մեր երկրի միայն 10%-ն է պատված խոնավ տարածքներով: Ինչ վերաբերում է ճահիճներին, դրանք ավելի քիչ են և կազմում են այդ տարածքների մոտավորապես 0,4%-ը: Ճահիճների չորացման գործում կրկին մեծ է անթրոպոգեն գործոնը:
Սևանը Հայաստանի Հանրապետության միակ լիճն է, որը դասվում է խոշոր լճերի շարքին և աշխարհի մեծ, բարձր-լեռնային, քաղցրահամ լճերից մեկն է: Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ քառակուսի, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում, ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։
Կապուտակ Սևանը զուտ ջրային պաշար չէ: Այն ունի բացառիկ էկոհամակարգ, սակայն հատկապես վերջին տարիներին ջրի մակարդակի տատանումները հանգեցրեցին էկոհամակարգի խախտմանը: Դրան էլ գումարվում են թունաքիմիկատների և օրգանական նյութերի հոսքը լիճ, որոնք բացասական ազդեցություն են թողնում լճի հարուստ կենսաբազմազանության վրա:
Սևանա լճից հետո իր ջրային ծավալներով երկրորդ ամենամեծ ջրային ավազանն Արփի լիճն է, որը գտնվում է Շիրակի մարզի Արփի խոշորացված համայնքի տարածքում: Արփի լիճն արհեստական ջրամբար է, որի պատվարը կառուցվել է 1951թ-ին, իսկ մինչ այդ Արփին փոքր լիճ էր՝ 1,6 մետր խորությամբ և 5 մլն խորանարդ մետր ջրի ծավալով: Արփի լիճ են թափվում Եղնաջուր գետակի և լեռներից իջնող առվակների ջրերը: Ջրամբարից սկիզբ է առնում Ախուրյան գետը։
Սևանա լճի ջրերը և ավազանի բնական ռեսուրսները Հայաստանի տնտեսության զարգացման հիմնաքարերից մեկն է: Լիճը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի և տարածաշրջանի համար: Այն ոչ միայն սոցիալ-տնտեսական խնդիր է լուծում մեզ համար, այլև տարածաշրջանում քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարն է: