The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Անտառները մեծ նշանակություն ունեն ինչպես բնության, այնպես էլ մարդու համար: Անտառներն օդը հարստացնում են թթվածնով, բարձրացնում օդի հարաբերական խոնավությունը, ունեն հողապաշտպան, դաշտապաշտպան, ջրապաշտպան և կլիմայակարգավորիչ նշանակություն, կենդանական և բուսական աշխարհի ապրելավայրն ու աճելավայրն են:
Անտառը մարդուն տրամադրում է մի շարք բարիքներ՝ փայտանյութ, պտուղներ և հատապտուղներ, այն ունի գեղագիտական, առողջարարական, գիտա-կրթական և բազմաթիվ այլ նշանակություններ:
Հայաստանը համարվում է սակավանտառ երկիր: Անտառները և անտառային հողերը կազմում են երկրի տարածքի շուրջ 11.2 %-ը, նույնն է, թե ասել՝ 460 հազ. հա, որից 334.1 հազ. հա-ն անտառածածկ տարածքներ են: Այս թվի մեջ ներառված շուրջ 50 հազ. հեկտարն արհեստական անտառներն են: Համեմատության համար նշենք, որ հարևան Վրաստանում անտառային տարածքները կազմում են երկրի ավելի քան 40%-ը:
Այսուհանդերձ, մեզ բաժին հասած սուղ քանակի անտառները հարուստ են ուրույն տեսակային կազմով: Սառցադաշտային ժամանակաշրջանում վերջնականապես ոչնչացել են անտառների խոնավասեր ու ջերմասեր տեսակները, և մերձարևադարձային փարթամ անտառներն իրենց տեղը զիջել են լայնատերև անտառներին, որտեղ գերիշխում են հաճարենին, կաղնին և այլ տեսակներ։
Այժմ՝ Հայաստանի անտառ կազմող հիմնական տեսակներն են` հաճարենին, կաղնին, բոխին և սոճին: Ունենք նաև բազմաթիվ հազվագյուտ տեսակներ, որոնք զբաղեցնում են սահմանափակ տարածքներ և համարվում են բուսաշխարհի հնագույն ներկայացուցիչները: Դրանք են կենին, սովորական բաղեղը, թփային հասմիկը, արևելյան սոսին, թաղարենի բոխատերևը, սովորական մտրակակոթը և այլն:
Հաճախ ենք լսում, որ անտառները երկրագնդի «թոքերն» են և թթվածնի հիմնական մատակարարները։ Հետևաբար, անտառի և դրա կենսաբազմազանության պահպանման խնդիրն այսօր աշխարհի բոլոր երկրների համար բնապահպանական կարևորագույն հիմնահարցերից մեկն է:
Անկանոն և ապօրինի անտառահատումները և անտառպաշտպանական միջոցառումների անբավարար մակարդակը հանգեցրել են անտառների դեգրադացիայի, տեսակային կազմի անցանկալի փոփոխությունների, ինչպես նաև անտառների հրդեհավտանգության աստիճանի բարձրացմանը: Նման իրավիճակ ստեղծվել է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Ցավոք, ինչպես ցույց տվեց վերջին տարիների անտառային հրդեհների թվի աճը, Հայաստանն էլ անմասն չէ դրանից: