The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Այսօր շատ է խոսվում կլիմայական փոփոխությունների մասին, որոնք արդեն նկատելի են ողջ աշխարհում: Շուրջ կես դարի ընթացքում մարդկային գործունեության հետևանքը եղել է այն, որ մթնոլորտում զգալիորեն ավելացել են ջերմոցային գազերի քանակները, ինչն էլ մեծ հետք է թողել կլիմայի փոփոխության վրա:
Վերջին 130 տարվա ընթացքում աշխարհում ջերմաստիճանը բարձրացել է մոտ 0,85 աստիճանով: Անցած 25 տարիների ընթացքում գլոբալ տաքացման գործընթացն էականորեն արագացել է: Ծովի մակարդակը բարձրանում է, սառցադաշտերը հալվում են, փոխվում է տեղումների բնույթը: Բնական աղետները դառնում են ավելի ինտենսիվ և հաճախակի: Առավել ընդգծված են դարձել էքստրեմալ եղանակային երևույթները՝ տաք ձմեռները, շոգ ամառային օրերը, ջրհեղեղներ և այլն:
Բնականաբար գլոբոլ էկոլոգիական գործընթացներից Հայաստանը ևս անմասն չէր կարող մնալ: Կլիմայական փոփոխություններն աննկատ չեն անցել նաև մեր երկրի համար: Վերջին տարիների կտրվածքով արձանագրվել է ջերմաստիճանի բարձրացում շուրջ 1,3 աստիճանով, ընդլայնվել են անապատացող տարածքները, գետերը դարձել են սակավաջուր, աննախադեպ է նաև անտառային հրդեհների թիվը, որոնք մեծապես վնաս են հասցրել Հայաստանի կենսաբազմազանությանը:
WWF Հայաստանը, համագործակցելով տեղական մարմինների հետ, աշխատում է կլիմայի փոփոխության անբարենպաստ հետևանքների կանխման ուղղությամբ, պայքարում է ապօրինի անտառհատումների դեմ, իրականացնում է անտառների կայունության բարձրացմանն ուղղված ծրագրեր:
Անտառային տարածքների կրճատումը մեծ ազդեցություն ունի նաև կլիմայի փոփոխության վրա: Խնդրի մեղմման նպատակով WWF Հայաստանն իրականացրել է «Հարավային Կովկասի երկրներում անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկատմամբ» տարածաշրջանային ծրագիրը: Այն միտված է անտառների կայունության բարձրացմանը՝ հենց կլիմայի փոփոխության նպատմամբ (առավել մանրամասն տես` ԱՆՏԱՌ բաժնում):
Մի շարք միջոցառումների արդյունքում ավելի դիմացկուն անտառներն ինքնուրույն կկարողանան դիմակայել կլիմայական տատանումներին՝ երաշտներին, սառնամանիքներին, ջրհեղեղներին, դրանով իսկ կնպաստեն կենսաբազմազանության պահպանմանը: Իրականացված աշխատանքները աջակցել են ածխածնի պաշարի պահեստավորմանն ու կլիմայի փոփոխության նկատմամբ դիմադրողականության բարձրացմանը: Այս ամենից զատ, բարելավվել է համայնքների սոցիալ-տնտեսական վիճակը, ստեղծվել են նոր աշխատատեղեր և այլն:
Բացի այս, WWF-ն աշխատանքներ է տանում նաև կլիմայի փոփոխության բացասական ազդեցության վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ՝ համագործակցելով կրթական հաստատությունների, տեղական համայնքների և ՀԿ-ների հետ։ Համայնքներիի բնակիչներն իրազեկվում են կլիմայի փոփոխության ազդեցությունների մարտահրավերների վերաբերյալ և կարևորում իրենց դերը դրանց մեղմման գործում:
«Ընձառյուծի պահպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Մեղրի խոշորացված համայնքի Նռնաձոր բնակավայրի միջնակարգ դպրոցի տանիքին տեղադրվել է 7,5 ԿՎտ հզորության արևային կայան, որը ձմռան ամիսներին բնակավայրի դպրոցին ամբողջությամբ ապահովում է ջեռուցման համար անհրաժեշտ էներգիայով։ Միևնույն ժամանակ ամռան ամիսներին կայանը հնարավորություն է տալիս դպրոցին կուտակել արևային էներգիա՝ հետագայում և՛ դպրոցի, և՛ համայնքի կարիքների ապահովման նպատակով։ Կայանի տեղադրման նշանակությունը մեծ է դպրոցի համար, քանի որ մինչ այդ ձմռան ամիսներին ոչ բավարար ջեռուցման պատճառով ժամանակ առ ժամանակ տեղի էին ունենում դասապրոցեսի ընդհատումներ։ Այս ծրագրով լուծվել է և՛ բնապահպանական, և՛ սոցիալական խնդիր:
Կլիմայի փոփոխության խնդիրների լուծման համատեքստում ամբողջ աշխարհը հետզհետե սկսում է մեծ նշանակություն տալ էներգաարդյունավետությանը և վերականգնվող էներգիայի աղբյուրների ներդրմանը: Ինչպես արդեն նշեցինք, այս ուղղություններն առաջնահերթ նշանակություն ունեն նաև տնտեսական և սոցիալական նպատակների ապահովման հարցում:
Հայաստանի 8 համայնքում ներդրվել է փողոցների արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ:
«Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման ծրագրի շրջանակներում Շաղիկ համայնքում արդիականացվել և ջերմամեկուսացվել է գյուղապետարանի շենքը, համայնքի բնակելի տներում տեղադրվել են երկշերտ պատուհաններ և ջերմամեկուսացնող դռներ, կատարվել են բնակելի տների նախամուտքերի վերականգնման և ջերմամեկուսացման աշխատանքներ, ինչպես նաև ստեղծվել է արևային ջեռուցման համակարգով աշխատող հանրային բաղնիք։