Մեր կորպորատիվ գործընկերները

Orange Արմենիա

 
© Orange
Orange Արմենիա
© Orange
WWF-ի և Orange-ի համագործակցության շրջանակներում Orange Արմենիան Հայաստանում WWF Հայաստանի բնապահպանական գործունեությանն է հատկացնում իր վաճառակետերում էկո-վարկանիշ ունեցող յուրաքանչյուր հեռախոսի և սմարթֆոնի վաճառքի գնի 1%-ը: Էկո-վարկանիշը ցույց է տալիս, թե տվյալ հեռախոսն իր արտադրության ընթացքում օգտագործված տեխնոլոգիաների և նյութերի առումով ինչ չափով է ազդեցություն ունեցել շրջակա միջավայրի վրա:

Orange Արմենիա

«Էյչ-Էս-Բի-Սի» Բանկ Հայաստան (HSBC Bank Armenia)

HSBC 
© HSBC
HSBC
© HSBC
5 տարվա լայնածավալ համագործակցության շրջանակներում, որը կոչվում էր «HSBC կլիմայի համագործակցություն», տեղական HSBC Բանկ ՓԲԸ-ն և WWF Հայաստանը ձեռնարկել են «Կանաչ Հայաստան»համագործակցությունը` Հայաստանի հարավում` «Սատանայի կամուրջ» ժայռի և տաք, բուժիչ աղբյուրների տարածքում զարգացնելու կայուն տուրիզմի ծրագիր:

«Էյչ-Էս-Բի-Սի» Բանկ Հայաստան

«Արմենիա-Մարիոթ» հյուրանոց (Armenia-Marriott hotel)

 
© Marriott hotels
«Արմեիա-Մարիոթ» պատկերանիշ
© Marriott hotels

WWF Հայաստանը և Արմենիա-Մարիոթ  հյուրանոցը նախաձեռնել և իրագործել են 2 քարոզարշավ. «Օգնեք WWF Հայաստանին փրկելու ընձառյուծին» 2007թ-ի սեպտեմբերին և «Արգելոցներ և Ազգային պարկեր» 2008թ-ի հոկնեմբերին:

«Արմենիա-Մարիոթ» հյուրանոց

«Լյունսե» Հայաստանի Հանրային ռադիո

 
© Lyunse
«Լյունսե»-ի պատկերանիշ
© Lyunse

Այս համագործակցությունը  Հայաստանի Հանրային ռադիոյի երիտասարդական ծրագրի հետ ուշադրություն է դարձնում բնապահպանական շաբաթական ծրագրերին:
«
Պանդայի փաստեր».  այն բացահայտում է զարմանալի մանրամասներ ջրի օգտագործման, վերականգնման, կայուն նյութերի օգտագործման, էկոլոգիայի վրա մարդու ազդեցության, գլոբալ տաքացման, էներգիայի խնայողության, վտանգի տակ գտնվող կենդանիների և բույսերի, պահպանվող տարածքների կառավարման և շատ այլ բնապահպանական հիմնահարցերի վերաբերյալ: