Ի՞նչ եք ցանկանում փնտրել

Մարդիկ ԵՎ Արժեքները
© WWF Armenia
Մեր արժեքները

WWF-ի հիմնարար արժեքները՝ քաջությունը, ազնվությունը, հարգանքը և համագործակցությունը, արտահայտում են մեր մտահոգության առարկաները և մեր լավագույնս գործելակերպը։

WWF-ի կազմակեպչական մշակույթը մարդկանց թույլ է տալիս ապահով կերպով բարձրաձայնել կազմակերպության աշխատակիցների, գորձընկերների և WWF-ի հետ առչվող բոլոր անձանց կողմից ոչ պատշաճ վարքի վերաբերյալ ցանկացած մտահոգություն՝ առանց որևէ սպառնալիքի վախի։
Նույն կերպով՝ տեղական համայնքները կամ այդ համայնքներին պատկանող անհատները, ում կարծիքով WWF-ի գործունեությունը բացասաբար է անդրադառնում իրենց վրա, խրախուսվում են հաղորդել իրենց մտահոգությունները հետևյալ հղմամբ։Մենք երախտապարտ ենք, որ ունենք այդքան շատ համախոհներ, համայնքներ, ընկերություններ և պետական մարմիններ, որոնք աշխատում են մեզ հետ, օգնում լուծումներ գտնել մեր մոլորակի առջև ծառացած խնդիրների համար: Մեր աշխատանքը հիմնվում է գիտական ​​փաստերի և համընդհանուր գիտելիքների վրա, այդ իսկ պատճառով մեր արժեքների հիմքում ընկած է հարգալից, արդյունավետ և հաշվետու լինելու գաղափարը:

Մեր աշխատակիցներն անխոնջ աշխատում են անտառներում, գետերում, օվկիանոսներում՝ բնության պահպանության ուղղությամբ: Սակայն մենք բոլորս կարող ենք մեր դերն ու ներդրումն ունենալ բնության պահպանության գործում, անկախ նրանից՝ բնապահպան եք, թե ոչ, քանի դեռ նվիրված ենք բնությունը փրկելու գաղափարին։ Կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, բայց միասին վստահորեն մենք կարող ենք ներդաշնակություն գտնել բնության հետ:

Մենք լավատես ենք, եռանդով լինի, աշխատում ենք հրատապության սկզբունքով՝ հիմնված իմաստուն քայլերի վրա: Այլ կերպ հնարավոր չէ, քանի որ մեր գործողությունները պետք է հանգեցնեն դրական արդյունքների, թողնեն դրական ազդեցություն, դրական օրինակ ծառայեն և համախմբեն մարդկանց: Մենք բոլորս պատասխանատու ենք մեր ընդհանուր ապագայի համար:
Տեղական համայնքները կամ այդ համայնքների անհատները, ովքեր կարծում են, որ իրենց վրա բացասաբար է ազդում WWF-ի գործունեությունը, կարող են իրենց մտահոգությունները ուղարկել հետևյալ հղումով՝ https://report.whistleb.com/en/wwf:

 


Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) ստեղծել է մեխանիզմ՝ ընդունելու և արձագանքելու շահագրգիռ կողմերից բարձրացված առաջարկություններին և մտահոգություններին, որոնք կարող են ազդվել WWF-ի կողմից աջակցվող պահպանության գործողություններից՝ որպես WWF-ի բնապահպանական և սոցիալական երաշխիքների շրջանակի իրականացումն ուժեղացնելու հիմնական միջոց:
Շահագրգիռ կողմերի, հատկապես տեղական համայնքների կարիքները ժամանակին և արդյունավետ լուծում տալը բարելավում է փոխըմբռնումը, ամրապնդում է հաշվետվողականությունը և հիմք է ստեղծում ավելի մեծ համագործակցության համար:
 
Ձեր առաջարկներն ու մտահոգությունները կարող եք ներկայացնել հետևյալ հղումներով։

Միասնական լինելով՝ կարող ենք շատ բան փոխել:

© WWF Armenia
Մեր թիմը

Մենք հպարտ ենք մեր վճռական և փորձառու մասնագետների թիմով։ Նրանք ջանք չեն խնայում մարդկանց իրազեկվածության մակարդակի բարձրացման, կայուն զարգացման և նոր համախոհներ գտնելու համար։ Միայն միասին մենք կարող ենք իրական ու շոշափելի արդյունք և ազդեցություն ունենալ։ Մեզանից յուրաքանչյուրի պարտքն է մեր մոլորակին հոգ տանելը։